«Լարիջանին Պուտինին ուղերձ է փոխանցել Իրանի ղեկավարության անունից»․ Բաղայի

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Լարիջանին լավ հանդիպում է ունեցել Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ընթացքում՝ քննարկելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մոսկվա կատարած այցի ընթացքում Լարիջանին նախագահ Պուտինին է փոխանցել Իրանի ղեկավարության ուղերձը՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ Իսլամական Հանրապետության ընդհանուր դիրքորոշումներով և տեսակետներով», - ասել է նա շաբաթական մամուլի ասուլիսում։
Բացի այդ, Պուտինը և Լարիջանին քննարկել են համաշխարհային գործընթացները և արդիական հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկկողմ հարաբերությունները։
Հիշեցնենք՝ կիրակի Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Լարիջանիին, ով իր գնահատականներն էր տվել Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մերցը կոչ է արել Թրամփին խուսափել «անակնկալներից» Պուտինի հետ հանդիպման ժամանակ
6621:42
«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
5721:24
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
6920:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
8619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
8219:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
11719:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
8219:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10717:48