«Ուկրաինան Թրամփի համար կարող է դառնալ այն, ինչ Աֆղանստանը՝ Բայդենի համար»․ #Bloomberg

Ուկրաինական ճգնաժամը կարող է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար դառնալ այն, ինչ Աֆղանստանի պատերազմն էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի համար։ Այս մասին գրում է Bloomberg-ը:
Ուկրաինայում հակամարտության լուծումը «հեշտ գործ չէ», և դրա տևողությունը, ի վերջո, կարող է հանգեցնել նրան, որ Թրամփը դառնա դրա պատասխանատուն և, հնարավոր է, մեղավորը, գրում է գործակալությունը։
Այնուամենայնիվ, ինչպես նշում է Bloomberg-ը, եթե նա հրաժարվի Կիևին լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելուց և Ռուսաստանին դիմակայելուց, Թրամփին կարող են մեղադրել «բավարար ջանքեր չգործադրելու մեջ», նման այն իրավիճակին, որին բախվեց Բայդենը, երբ հրամայեց ամերիկյան զորքերը դուրս բերել Աֆղանստանից։
«Թրամփը գրեթե վեց ամիս է, ինչ ղեկավարում է ԱՄՆ քաղաքականությունը, և պատերազմը շարունակվում է, հիմա դա Թրամփի պատասխանատվությունն է։ Նա հասկանում է, որ իրեն կարող են լուրջ մեղադրանքներ առաջադրել, եթե Պուտինը հաղթի իր օրոք»,- Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

«Բավ է անհասցե մեղադրանքներ հնչեցնեք և «ուռա հայրենասեր» խաղաք»․ Կարեն Հովհաննիսյան
3502:06
«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
5801:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
12100:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
12800:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
75Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
89Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
81Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
158Երեկ, 21:10