«ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Թայլանդ-Կամբոջա բանակցություններին». Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Կամբոջայի ԱԳ նախարար Պրակ Սոխոնի և Թայլանդի ԱԳ նախարար Մարիս Սանգյամպոնգսայի հետ՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու նպատակով երկու երկրների միջև բանակցություններին, հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ առանձին զանգերի ընթացքում Ռուբիոն կոչ է արել Կամբոջայի և Թայլանդի իշխանություններին՝ անհապաղ թուլացնել լարվածությունը և դադարեցնել կրակը։
«Միացյալ Նահանգները պատրաստ է նպաստել ապագա բանակցություններին՝ Թայլանդի և Կամբոջայի միջև խաղաղություն և կայունություն ապահովելու համար», - ասվում է Պետդեպարտամենտի կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Մալայզիայի «Բերնամա» լրատվական գործակալությունը, հղում անելով երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանին, հայտնել է, որ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը և Թայլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայչայը հուլիսի 28-ին կժամանեն Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուր՝ երկու երկրների միջև հակամարտությունը քննարկելու համար։
Հիշեցնենք՝ Թայլանդի և Կամբոջայի միջև սահմանային լարվածությունը մտել է զինված փուլ՝ հուլիսի 24-ի առավոտյան։

«Ցանկացած ֆորմալ կամ ոչ ֆորմալ զիջում առաջ է բերելու վասալացման և կախյալության բարձր ռիսկ»․ Արա Պողոսյան
12909:12
«ԵՄ պետությունները կդադարեն սատարել ՀՀ խամաճիկ իշխանություններին»․ Հովհաննես Ավետիսյան
17502:06
«Մնում է հասկանալ, թե պատգամավորներից ում կոշիկն է հասցրել մաքրել»․ Էդգար Ղազարյան
17101:06
«Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտվելը «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար»․ Սուրեն Սուրենյանց
16900:18
«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան
149Երեկ, 23:54
«Հետաքրքիր միտք են գեներացնում իրանցիները»․ Կարեն Հովհաննիսյան
140Երեկ, 23:30
«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան
140Երեկ, 23:12
«Զեփյուռ Աբգարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից»․ Վարդուհի Սարգսյան
122Երեկ, 22:54