Հութիները սպառնացել են հարվածել ամերիկյան նավերին՝ ի պաշտպանություն Պաղեստինի

«Անսար Ալլահ» շարժումը կհարվածի ամերիկյան առևտրային ընկերությունների նավերին, եթե նրանք համագործակցեն Իսրայելի նավահանգիստների հետ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է խմբի քաղբյուրոյի անդամ Մուհամմադ ալ-Բուհեյտին։
«Ի պաշտպանություն Պաղեստինի ժողովրդի՝ մենք ստիպված ենք ընդլայնել մեր գործողություններն Իսրայելի հետ համագործակցող միջազգային ընկերությունների, այդ թվում՝ ամերիկյան նավերի դեմ՝ Գազայի հատվածի շրջափակումը վերացնելու և զանգվածային ցեղասպանությունը դադարեցնելու պահանջով»,- ասել է նա։
Ըստ գործակալության աղբյուրի՝ սա չի խախտում Միացյալ Նահանգների հետ հրադադարի համաձայնագրերը, որոնք շարժումը պահպանում է։ Ալ-Բուհեյտիի խոսքով՝ ամերիկյան նավերի վրա նախորդ հարձակումները 2024 թվականի սկզբին Եմենի դեմ ագրեսիայի պատասխանն էին և կապված չէին Գազայի հատվածում տիրող իավիճակի հետ։
Կիրակի հութիների ռազմական թևի ներկայացուցիչը հայտարարել էր, որ խմբավորումը կհարձակվի Իսրայելի նավահանգիստների հետ համագործակցող ցանկացած ընկերության նավերի վրա՝ անկախ նավերի ուղղությունից և այն երկրից, որին դրանք պատկանում են։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25