«Թրամփի սպառնալիքները չեն կարող նպաստել ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը»․ Զախարովա

Ռուսաստանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները չեն կարող նպաստել Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Ոչ մի սպառնալիք, անկախ նրանից՝ ում կողմից է այն հնչեցվում, չի կարող դրական ազդեցություն ունենալ կարգավորման գործընթացի վրա։ Սա պարզապես տեսական պատասխան է գործնական հարցին։ Տեսական, քանի որ դա բնության օրենք է»,- ասել է Զախարովան՝ նշելով, որ սպառնալիքների լեզուն անհամատեղելի է հարաբերությունների կարգավորման հետ։
Զախարովայի խոսքով՝ ՌԴ նախագահի աշխատակազմն արդեն արձագանքել է Թրամփի խոսքերին։
«Հայտարարվել է, որ մեր երկիրը հաշվի է առել Վաշինգթոնի հայտարարությունը»,- հիշեցրել է Զախարովան։
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանին և Ուկրաինային 50 օր կտա համաձայնության հասնելու համար, որից հետո մտադիր է 100 տոկոս մաքսատուրքեր սահմանել Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ։
Երկուշաբթի Թրամփը հայտարարել էր, որ հիասթափված է Ռուսաստանից և կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայությունից, ուստի կրճատում է ժամկետը մինչև 10-12 օր։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5617:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
6617:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
10716:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7216:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9116:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8216:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13315:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14415:25