Մեդվեդևը պատասխանել է Թրամփին՝ հիշեցնելով միջուկային ավտոմատ հարվածի վտանգը

ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իր հասցեին արված քննադատությանը՝ հիշեցնելով «Մեռած ձեռք» միջուկային ավտոմատ հարվածային համակարգի մասին, հաղորդում է ArbatMedia-ն։
«Եթե նախկին նախագահի խոսքերն ԱՄՆ նախագահի մոտ այդքան սուր արձագանք են հարուցում, նշանակում է՝ Ռուսաստանն ամեն ինչում ճիշտ է և չի փոխի իր ուղղությունը»,- գրել է Մեդվեդևը։
Մեկնաբանելով Ռուսաստանի և Հնդկաստանի «մեռած տնտեսությունների» մասին Թրամփի խոսքերը, Մեդվեդևն ասել է․
«Ինչ վերաբերում է Հնդկաստանի և Ռուսաստանի «մեռած տնտեսությանը» և «վտանգավոր տարածք մտնելուն», ապա թող հիշի «քայլող մեռելների» մասին իր սիրված ֆիլմերը, ինչպես նաև այն, թե որքան վտանգավոր կարող է լինել բնության մեջ գոյություն չունեցող «մեռած ձեռքը»»։
«Պերիմետր» համակարգը, որն Արևմուտքում անվանում են «մեռած ձեռք», ստեղծվել է ԽՍՀՄ-ում։ Այն ենթադրում է բանակի ղեկավարության և բոլոր կապի ուղիների ոչնչացման դեպքում ավտոմատ կերպով պատասխան միջուկային հարված հասցնելու հնարավորություն։ Համակարգն ապահովում է, որ պատասխանը հետևի նույնիսկ հրամանատարության լիակատար պարտությունից հետո։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5617:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
6617:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
10716:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7216:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9116:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8216:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13315:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14415:25