«Պատրաստ եմ օգնել՝ միավորելու ընդդիմադիր ուժերին»․ Արա Աբրահամյան

ՌԴ հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում կօգնի միավորել Հայաստանի այն քաղաքական ուժերին, որոնք դեմ են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Չնայած ես մտադիր չեմ մասնակցել առաջիկա ընտրություններին, այնուամենայնիվ, կօգտագործեմ իմ բոլոր հնարավորությունները՝ օգնելու միավորել բոլոր ուժերին, որոնք Հայաստանը վերակենդանացնելու համար ունակ են հետևողականորեն և հայրենիքի հանդեպ սիրուց դրդված օգտագործել առկա տնտեսական և մարդկային ներուժը, այդ թվում՝ Սփյուռքը», - ասել է նա։
Աբրահամյանի խոսքով՝ Փաշինյանի կառավարությունը կորցրել է Լեռնային Ղարաբաղը, երկրի ամենակարևոր օբյեկտների նկատմամբ վերահսկողությունը փոխանցում է օտարերկրացիներին, ավելացնում է Հայաստանի պարտքը և նպաստում գների բարձրացմանը։
«Վերջին յոթ տարիների պատմությունը տխուր վկայությունն է այն բանի, թե ինչպես է Փաշինյանը, զգացմունքների մանիպուլյացիայի միջոցով, իրեն հավատացող մարդկանց անգիտակցաբար դարձրել այն խաբեության և ազգային ողբերգության մեղսակիցներ, որոնց մենք այսօր ականատես ենք լինում», - հավելել է Աբրահամյանը։
ՌԴ հայերի միության նախագահը նշել է նաև, որ հայերի մեծամասնությունը սիրում է իր հայրենիքը և պատրաստ է միավորվել հանուն նրա պահպանման և բարգավաճման։
«Իսկ մոլորվածների հետ պետք է շփվել և բացատրել նրանց մի պարզ բան՝ կարող ես կորցնել բիզնեսդ, բայց սկսել զրոյից և հարստանալ, կարող ես կորցնել և նորից ընկերներ գտնել, բայց նա, ով կորցնում է իր հայրենիքը, կորցնում է ամեն ինչ», - հավելել է Աբրահամյանը։

«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
4318:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
9518:07
Նյու Դելիում կանգառի ժամանակ Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի արտգործնախարարի հետ (տեսանյութ)
4817:42
«ՀՀ իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը»․ Ռոբերտ Ամստերդամ
5717:30
«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
7517:12
«Մեծ հավանականությամբ 10 տարի հետո Եվրոպական Միություն չի լինելու, բայց նա 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում»․ Արտակ Զաքարյան
6516:48
«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
7016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
6816:24