«Հարավային Կովկասը կարող է դառնալ համաշխարհային հակամարտության մարտադաշտ»․ #WSWS

World Socialist Web Site-ը լայանածավալ հոդված է ներկայացրել՝ ամփոփելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ վերջին հայտարարությունները և կանխատեսումները:
Ինչպես հաղորդվել է, հուլիսի 11-ին Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմ Բարաքն առաջարկել էր, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև գտնվող Հայաստանի տարածքով անցնող նախատեսված «Զանգեզուրի միջանցքի» շահագործումը 100 տարով վարձակալության տրվի ԱՄՆ-ին: Այս նախաձեռնությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը կրճատում է Ռուսաստանի ռազմական ներկայությունը երկրում։ Իրանը, որը մտահոգված է Ադրբեջանի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապերի ամրապնդմամբ, և որի հյուսիսում բնակվում է մոտ 20 միլիոն ադրբեջանցի, կտրուկ արձագանքել է ԱՄՆ-ի կողմից «մասնավոր ընկերության» անվան տակ տարածաշրջան մուտք գործելու ծրագրին, գրում է վերլուծական կայքը։
«Tehran Times»-ը երկուշաբթի օրը գրել էր. «Կարծես թե ռազմական բախումն անխուսափելի կլինի, եթե Ադրբեջանը, Թուրքիան և ԱՄՆ-ն շարունակեն իրականացնել այս ծրագրերը:
WSWS-ի տվյալներով՝ «տնտեսական միջանցքի» քողի տակ պատրաստվում են արյունալի պատերազմների, որոնք ավերածություններ կպատճառեն տարածաշրջանի ժողովուրդներին, քանի որ ԱՄՆ իմպերիալիզմն առաջ է մղում իր գիշատչական ծրագրերը: Թուրքիայի և Ադրբեջանի ռեժիմներն աջակցում են այդ ծրագրերին: Անցյալ շաբաթ Իսպանիայում հրատարակվող Periodista Digital-ը պնդում էր, որ Ֆրանսիայի հայկական սփյուռքի «անանուն» աղբյուրներից ձեռք է բերել ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից հաստատված գաղտնի համաձայնագիր։ Դրա համաձայն՝ նախատեսված միջանցքը կոչվում է «Թրամփի կամուրջ», և այս համաձայնագիրը ստիպում է Հայաստանին հեռանալ Ֆրանսիայի և Եվրոմիության մնացած մասի ազդեցությունից ու հայտնվել ԱՄՆ-ի և Թուրքիայի վերահսկողության տակ։ «Անվտանգությունն ապահովելու» պատրվակով տարածաշրջան կտեղակայվեն 1000 ամերիկացի վարձկաններ։ Սա կնշանակի, որ Իրանի և նրա ոխերիմ թշնամու՝ Միացյալ Նահանգների միջև այլևս հեռավորություն չի լինի։ Այս իրավիճակն իր մեջ կրում է Միջերկրական ծովից մինչև Հարավային Կովկաս ձգվող տարածաշրջանում խոշոր պատերազմի բռնկման վտանգ:

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5617:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
6617:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
10716:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7216:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9116:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8216:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13315:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14415:25