«Կողմերի հետ շարունակական խորհրդակցություններ են անցկացվում»․ Արաղչի

Միջանցքի հարցն ամբողջությամբ մի կողմ է դրվել, խոսքը տարանցիկ երթուղու մասին է, որը կլինի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ նրա տարածքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով՝ իրանական կողմը բազմաթիվ քննարկումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի հետ։
«Ինձ կզանգահարի Հայաստանի արտաքին գործերի նախարարը։ Կզանգահարի նաև Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանը, իսկ երեքշաբթի նախատեսված է Հայաստանի փոխարտգործնախարարի այցը Թեհրան։ Մենք շարունակական խորհրդակցություններ ենք անցկացնում կողմերի հետ»,- ասել է Արաղչին։
Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Զանգեզուրի և բարձրացված հարցերի վերաբերյալ» իր երկրի դիրքորոշումը միանգամայն պարզ է. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն և նախկինում հայտարարել է համագործակցելու և երկու երկրների միջև խաղաղության գործընթացը խթանելու հարցում իր պատրաստակամության մասին։
«Իրանի սկզբունքային դիրքորոշումները մինչ այժմ հարգվել են, սակայն ամերիկյան ընկերության հնարավոր ներկայությունը մտահոգիչ է, և Թեհրանը կշարունակի խորհրդակցություններն այս հարցի շուրջ»,- հայտնել է Արաղչին։

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
5516:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
5016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
8615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
12015:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
6715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8313:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9212:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
10112:06