«Պուտինի այցը Միացյալ Նահանգներ հարգանքի նշան է»․ Թրամփ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Միացյալ Նահանգներ կհամարվի հարգանքի նշան։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ասուլիսի ժամանակ։
Թրամփը նշել է, որ Պուտինի հետ առաջիկա հանդիպման հիմնական նպատակն Ուկրաինայում հակամարտության դադարեցումն է։ Այս հանդիպումը նախնական բնույթ ունի՝ միտված համաձայնագրի կնքման հնարավորությունը գնահատելուն, Ուկրաինայում կայուն խաղաղության հասնելու ուղիները քննարկելուն։
Բացի այդ, ԱՄՆ նախագահը մտադիր է նախաձեռնել հանդիպում Պուտինի և Զելենսկու միջև։
ՌԴ և ԱՄՆ նախագահների գագաթնաժողովը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ Ալյասկա նահանգում։
Ռուսական կողմը հույս է հայտնում, որ երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա անմիջապես Ռուսաստանում, և այս առաջարկն արդեն իսկ ներկայացվել է ԱՄՆ նախագահի ուշադրությանը։
Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպման նախօրեին՝ օգոստոսի 13-ին, Թրամփը կկազմակերպի հեռախոսազրույց Վլադիմիր Զելենսկու հետ, որին կմասնակցեն եվրոպական պետությունների ներկայացուցիչներ, հայտնում է РБК-ն։

«Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը»․ Ռուբեն Մելիքյան
3016:36
«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
4916:24
«Արդյո՞ք Արմեն Գրիգորյանը մեջտեղ է բերվում ԱՄՆ-ի կողմից, որպեսզի ուժերի բալանսն ապահովի մեր տարածաշրջանում»․ Հովհաննես Իշխանյան
7416:06
«Բանանի շոու՝ Անթալիայի բանակցությունների ծխածածկույթի տակ»․ Գևորգ Գևորգյան
7315:36
«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
6415:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
8115:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
8714:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
7414:12