«Ուկրաինայի հարցով ԵՄ հայտարարությունը Պուտինին և Թրամփին պայմաններ թելադրելու փորձ է»․ Օրբան

Հունգարիան չի աջակցել Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ-ի հայտարարությանը, քանի որ նրանք փորձում էին պայմաններ թելադրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին, որոնք գագաթնաժողով կանցկացնեն առանց եվրոպացիների մասնակցության, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Ավելի վաղ Հունգարիան չէր միացել Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ առաջնորդների հայտարարությանը, որում ԵՄ անդամները խոստացել էին շարունակել Կիևին ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
«Մինչ եվրոպական լիբերալ երգչախումբը կրկին կսկսի երգել «Պուտինի խամաճիկի» մասին, կցանկանայի կիսվել, թե ինչու չէի կարող Հունգարիայի անունից աջակցել այս հայտարարությանը։ Հայտարարությունը փորձում է պայմաններ սահմանել բանակցությունների համար, որոնց ԵՄ առաջնորդները նույնիսկ հրավիրված չեն եղել։ Ինքնին տխուր է, որ ԵՄ-ն հայտնվել է խաղից դուրս։ Դրանից ավելի վատ միայն պահեստային նստարանից հրամաններ տալը կլիներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Օրբանը։

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
5516:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
5016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
8615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
12015:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
6715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8313:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9212:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
10112:06