«Թրամփը դեմ է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար երաշխիքների մաս կազմի»․ Մակրոն

631
Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 09:44
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից ցանկացած հնարավոր տարածքային զիջում պետք է ուղղակիորեն կապված լինի անվտանգության երաշխիքների հետ։ Այս մասին հայտնել է Le Monde թերթը։
Մակրոնի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն չպետք է այդ երաշխիքների մաս կազմի, քանի որ դա կարևոր փաստարկ է Ռուսաստանի համար։
«Նա նույնիսկ ասել է բաներ, որոնք շատ կարևոր են ինձ համար. այն փաստը, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի այս անվտանգության երաշխիքների մաս, և մենք գիտենք, որ սա ուժեղ փաստարկ է, հատկապես ռուսական կողմի համար», - ասել է Մակրոնը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն և բոլոր դաշնակիցները, ըստ Թրամփի, պետք է ներգրավված լինեն այս երաշխիքներում, ինչը Մակրոնն անվանել է սկզբունքային պարզաբանում։

«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
2315:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
10315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
5715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8113:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9012:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
9912:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
10511:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
21811:30