«Փաշինյանը հանձնեց այն ամենն, ինչի համար պայքարել են բազմաթիվ սերունդներ»․ Ժուրավլյով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի պահանջով, հանձնեց այն ամենը, ինչի համար պայքարել են հայերի բազմաթիվ սերունդներ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնե է Պետդումայի պաշտպանության կոմիտեի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Ժուրավլյովը:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության էին եկել իրականացնել «Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» գաղափարը, որը նախատեսում է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող 40 կիլոմետրանոց «Զանգեզուրի միջանցքի» ստեղծում:
«Փաշինյանը կամավոր հրաժարվեց այն ամենից, ինչի համար հայերի բազմաթիվ սերունդներ երկար ժամանակ պայքարել են միայն այն պատճառով, որ իր արևմտյան տերերն այդպես էին ուզում», – ասել է Ժուրավլյովը:
Պատգամավորը նաև նշել է, որ Երևանը ոչինչ չի ստացել ո՛չ Բաքվից, ո՛չ էլ Վաշինգթոնից, փոխարենը Զանգեզուրի միջանցքը 99 տարով վարձակալության է տրվել ամերիկացիներին:
«Պանամայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է սա սովորաբար ավարտվում. վարձակալի կարգավիճակով ջրանցք մտնելով՝ ԱՄՆ-ն այնուհետև մի քանի տասնամյակ փաստացի վերահսկում էր այդ երկիրը։ Նույնը հիմա սպառնում է նաև Հայաստանին, որտեղ նրա վարչապետը մեծածախ և մանրածախ առևտրով է զբաղվում», - եզրափակել է Ժուրավլյովը։

«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
2315:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
10315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
5715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8113:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9012:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
9912:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
10511:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
21811:30