«Պատերազմը շարունակվում է անգամ բանակցությունների օրը». Զելենսկի

Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովից առաջ Ուկրաինայի նախագահը հանդես է եկել տեսաուղերձով՝ նշելով, որ օրվա ընթացքում Ուկրաինայում շարունակվել են ակտիվ մարտերը և ռուսական կողմի հարվածները:
«Մեզ զեկուցում են Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների մասին։ Սումի՝ ռուսական հարված կենտրոնական շուկային։ Դնեպրովշչինա՝ հարվածներ քաղաքներին և ձեռնարկություններին։ Զապորոժիե, Խերսոն, Դոնբաս՝ նպատակաուղղված ռուսական հարվածներ։ Պատերազմը շարունակվում է։ Այն շարունակվում է հենց այն պատճառով, որ Մոսկվայի կողմից այս պատերազմը դադարեցնելու նախապատրաստության մասին ոչ միայն հրաման, այլև ազդանշաններ չկան։
Նրանք սպանում են նաև բանակցությունների օրը։ Եվ սա շատ բան է ասում։ Նախօրեին մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպացիների հետ քննարկել ենք, թե ինչն է իրականում կարող աշխատել։ Բոլորին անհրաժեշտ է պատերազմի ազնիվ ավարտ։ Ուկրաինան պատրաստ է հնարավորինս արդյունավետ աշխատել պատերազմը դադարեցնելու համար։ Մենք հույսեր ենք կապում Ամերիկայի ուժեղ դիրքորոշման հետ։ Ամեն ինչ կախված կլինի դրանից՝ ռուսները հաշվի են առնում ամերիկյան ուժը։ Միայն՝ ուժը»,- ասել է Զելենսկին։

«Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի է»․ Սոնա Ղազարյան (տեսանյութ)
5012:48
«Պետք է ներկայացնի, թե ինչպես են իրենք քաղաքական ղումարբազության արդյունքում ավերել ՀՀ անվտանգային համակարգը»․ Մեսրոպ Առաքելյան
4812:42
Առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ առցանց մասնակցելու քվեարկություններին
5912:36
Հայաստանը կմիանա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին (տեսանյութ)
6812:00
«Արմեն Գրիգորյանը սկսել է խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը, որը կոչվում է «կառավարվող ընդդիմության ձևավորում»»․ Արման Աբովյան
6611:48
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման մասին օրինագիծը (տեսանյութ)
6411:44
Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7511:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7011:18