«Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել Հունգարիայում». #Reuters

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, որի մասին Դոնալդ Թրամփը հայտարարել է Վաշինգթոնում կայացած գագաթնաժողովից հետո, կարող է տեղի ունենալ Հունգարիայում: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին:
Նախկինում Հունգարիան դիտարկվում էր որպես Թրամփի և Պուտինի հանդիպման հավանական վայրերից մեկը, որը,
սակայն, տեղի ունեցավ Ալյասկայում:
CNN-ը նշել է, որ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մտերիմ է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի նախագահի հետ:
Բացի այդ, ապրիլին երկիրը հայտարարել է Միջազգային քրեական դատարանի իրավասությունից դուրս գալու մասին, որը Պուտինին ձերբակալելու օրդեր էր տվել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իր հերթին, հայտարարել է, որ կցանկանար, որ Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդները բանակցություններ անցկացնեն «չեզոք երկրում», ինչպիսին Շվեյցարիան է՝ պնդելով, որ հանդիպման վայրը լինի Ժնևը։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00