«ԱՄՆ-ն կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, որպեսզի Ուկրաինան գործարք կնքի ՌԴ-ի հետ»․ #WSJ

Միացյալ Նահանգները կարող է Ուկրաինային հետախուզական տվյալների տրամադրումն օգտագործել որպես լծակ, որպեսզի Կիևի իշխանություններին ստիպի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ չնայած այն հանգամանքին, որ Վաշինգթոնի և Կիևի միջև հետախուզական տվյալների փոխանակման նախորդ դադարը տևել է ընդամենը մեկ շաբաթ, այդ ժամանակից ի վեր երկու երկրների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջև հարաբերությունները, որոնք նախկինում բնութագրվում էին սերտ համագործակցությամբ, զգալիորեն սառել են։
ԱՄՆ նախագահը հրամայել էր դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ողջ ռազմական օգնությունը փետրվարի 28-ին՝ Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ վեճից մի քանի օր անց: Թրամփի որոշումն ուժի մեջ էր մտել մարտի 4-ի առավոտյան: Այն վերաբերում էր ԱՄՆ ռազմական տեխնիկային, որն այդ պահին Ուկրաինայում չէր: Վաշինգթոնը նաև դադարեցրել էր Կիևին տրամադրել հարձակողական գործողությունների համար անհրաժեշտ հետախուզական տվյալներ, հիշեցնում է պարբերականը:

«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
1419:52
«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
5618:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
5618:06
«Էս տեսակը հայության համար գոյաբանական սպառնալիք է»․ Արա Պողոսյան
6217:12
«ՔՊ-ական անողնաշար խաղաղությունից ով ասես կբերեր»․ Արա Պողոսյան
7016:24
«Ուկրաինայի ԶՈՒ-ի համար իրավիճակն առաջնագծում վատթարանում է»․ Պուտին
13516:18
«Ասաց՝ Արցախը Հայաստան է ու հանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծվաշենը մերն է ասելով, հանձնում է Տիգրանաշենը»․ Էդուարդ Շարմազանով
8516:00
«Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու սրանց ձեռագիրը ողջ ազգին կանգնեցրել է կործանարար փաստի առաջ»․ Շիրազ Խաչատրյան
8114:36