Տուսկը դեմ է Բուդապեշտում Պուտին-Զելենսկի հանդիպման անցկացմանը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը չի աջակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև Բուդապեշտում հանդիպում անցկացնելու գաղափարին: Տուսկը հիշեցրել է, որ այնտեղ 1994 թվականին ստորագրվել է Բուդապեշտի հուշագիրը, որը նախատեսում էր Ուկրաինայի տարածքից միջուկային զենքի փոխանցում Ռուսաստան՝ անվտանգության երաշխիքների դիմաց:
«Միգուցե բոլորը չեն հիշում սա, բայց 1994 թվականին Ուկրաինան արդեն ստացել էր տարածքային ամբողջականության երաշխիքներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Մեծ Բրիտանիայից՝ Բուդապեշտում: Միգուցե ես սնահավատ եմ, բայց այս անգամ ես կփորձեի գտնել այլ վայր», - գրել է Տուսկը X սոցիալական ցանցում:
Ինչպես գրել է Bloomberg-ը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն առաջարկել էր Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների միջև հանդիպում անցկացնել Բուդապեշտում:
Politico-ի տվյալներով՝ Սպիտակ տունը քննարկում է այս հնարավորությունը: Հնարավոր տարբերակների թվում նշվել են նաև Ժնևը և Հռոմը: Միևնույն ժամանակ, ռուսական կողմը դեռևս չի հաստատել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00