«Վերացվում է ՀՀ-ն ԱՄՆ վերահսկողության տակ դնելու ցանկացած դիմադրություն»․ ամերիկացի քաղաքագետ

Այն, ինչ կատարվում է գործարար Սամվել Կարապետյանի հետ, հայկական դատական համակարգը որպես զենք օգտագործելու օրինակ է, RT-ի հետ զրույցում նշել է ամերիկացի քաղաքագետ Գրեգ Սայմոնսը։
«Իրականացվում է մաքրում, վերացվում է Հայաստանը ամերիկյան վերահսկողության տակ դնելուն ցանկացած պոտենցիալ դիմադրություն։ Այս ամենն, ամենայն հավանականությամբ, երկրի ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության պաշտպանության մասին ստանդարտ կեղծավոր կարգախոսների ներքո», – վստահ է Սայմոնսը։
Ամերիկացի վերլուծաբան Ֆին Միզեսան, իր հերթին, կարծիք է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները որևէ հիմք չունեն Կարապետյանի կալանքը երկարաձգելու համար, և հանրապետությունը բարձր գին է վճարում «Եվրոպայի հետ հնարավոր մերձեցման» համար, որի հետ կապված՝ երաշխիքներ չկան։
Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի դատարանը երկու ամսով երկարաձգել է Սամվել Կարապետյանի նախնական կալանքը։

«Քաղաքական ուժերը իհարկե պետք է դրսևորեն նաև իսկապես կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
6510:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
7309:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
7809:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
8309:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
21202:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12101:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
13900:36
«Միսիան անիրականալի է․ Ալիևը Փաշինյանի հետ խաղաղության համաձայնագիր չի ստորագրելու»․ Ոսկան Սարգսյան
14200:18