2006-ի օգոստոսի 24-ին Պլուտոնը զրկվեց մոլորակի «տիտղոսից»

Կար մի ժամանակ, երբ դպրոցականները դպրոցում սովորում էին, որ մոլորակները 9-ն են, սակայն ահա արդեն գրեթե 2 տասնամյակ է, ինչ այդպես չէ:
Օգոստոսի 24-ին լրացավ 19 տարին այն իրադարձությունից, երբ Միջազգային աստղագիտական միությունը (ՄԱՄ) պաշտոնապես դադարեցրեց Պլուտոնը Արեգակնային համակարգի մոլորակ համարելը։
Պլուտոնը հայտնաբերվել է 1930 թվականին, և գիտնականները երկար ժամանակ ուրախանում էին՝ մոլորակային ընտանիքի նոր անդամ է ի հայտ եկել։ Սակայն ժամանակի ընթացքում աստղագետները սկսեցին նկատել, որ Պլուտոնը բոլորովին տարբերվում է իր հարևաններից։ Այն փոքր է՝ ավելի փոքր, քան մեր Լուսինը (և նույնիսկ ավելի փոքր, քան Ռուսաստանը), ունի տարօրինակ ուղեծիր, որը թեքված է և ուժեղ ձգված։
Որքան շատ էին աստղագետները նայում երկնքին, այնքան ավելի շատ էին Պլուտոնին նման օբյեկտներ հայտնվում։ Եվ եթե կան շատ նմանատիպ օբյեկտներ, առաջանում է անհարմար հարց. եթե սրանք բոլորը մոլորակներ են, ապա քանի՞ «մոլորակ» կունենանք։ 2006 թվականին ՄԱՄ-ը որոշեց մեկընդմիշտ հստակեցնել դա։ Մոլորակ լինելը նշանակում է բավարարել երեք չափանիշներ՝
1) պտտվել Արեգակի շուրջը,
2) ունենալ բավարար զանգված, որպեսզի իր սեփական ձգողականությունը մարմնին տա գրեթե գնդաձև ձև,
3) օգտագործել ձգողականությունը՝ իր ուղեծրի շրջակայքը մաքրելու համար այլ մարմիններից։
Պլուտոնն առաջին երկու կետերը հանգիստ բավարարել է։ Բայց երրորդը՝ ոչ: Պլուտոնի ուղեծիրը հատում է Նեպտունի ուղեծիրը և լցված է հարևաններով՝ Կոյպերի գոտու այլ մարմիններ, գիսաստղեր, անպետք թզուկներ։ Պլուտոնը չի «մաքրել» իր ուղեծիրը։ Եվ այսպես այն «մոլորակներից» տեղափոխվել է «թզուկ մոլորակների» ցուցակ։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
84621.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
294820.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
196420.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
223518.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
225217.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
337817.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
245113.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
258511.10.2026, 23:42