Ֆիդանը կոչ է արել հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Ջիդայում Գազայի իրավիճակի վերաբերյալ կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստում հանդես է եկել կոչով՝ քննարկելու Իսրայելի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքներից հեռացման հարցը. գրում է ТАСС-ը:
«Եթե հրադադարը չապահովվի առաջիկայում, ապա Իսրայելը կշարունակի իր օկուպացիոն ծրագրերը և կավելացնի ոճրագործությունները։ Մենք պետք է միավորենք մեր ջանքերը՝ միջազգային ճանաչումը պահպանելու և ընդլայնելու, ՄԱԿ-ում Պաղեստինի լիիրավ անդամակցության հարցը բարձրացնելու և միաժամանակ Իսրայելի՝ Գլխավոր ասամբլեայից հեռացման նախաձեռնությունն առաջ տանելու համար», – հայտարարել է Ֆիդանը։
«Իսրայելի ագրեսիան սահմանափակված չէ միայն Պաղեստինով։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի ռեժիմի հաճախակի անօրինական հարձակումները Սիրիայի, Լիբանանի և Իրանի վրա բացահայտում են մեր տարածաշրջանի ապակայունացման ավելի լայն ու վտանգավոր ծրագրեր։ Եթե այս անխոհեմ ուղին չկասեցվի, այն կվտանգի Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջաններ», – նշել է Ֆիդանը։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24