««Դրուժբա» նավթատարին հարվածները համարժեք են Հունգարիայի և Սլովակիայի վրա հարձակմանը»․ Սիյարտո

Ուկրաինայի կողմից «Դրուժբա» նավթատարին հասցված հարվածները, ըստ էության, համարժեք են Հունգարիայի և Սլովակիայի վրա հարձակմանը, որոնք այս երթուղով Ռուսաստանից հումք են ստանում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով Ուկրաինայի գործողությունները և հարևան երկրների նկատմամբ նրա սպառնալիքները։
«Այս հարձակումներն ուղղված են Հունգարիայի և Սլովակիայի դեմ, դրանք վնասում են Հունգարիային և Սլովակիային, այլ ոչ թե Ռուսաստանին», - ասել է Սիյարտոն։
Նրա խոսքով՝ այս կերպ Կիևը, Բրյուսելի աջակցությամբ, որը լռել է «Դրուժբա» նավթամուղի վրա հարձակումների մասին, փորձում է ճնշում գործադրել Բուդապեշտի վրա՝ նրան ստիպելու փոխել իր դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության և ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Դիրքորոշում, որը «լիովին հակասում է Հունգարիայի շահերին, բայց համապատասխանում է ուկրաինական շահերին», - մանրամասնել է նախարարը։
Հիշեցնենք՝ Ուկրաինան առնվազն երեք անգամ հարվածներ էր հասցրել «Դրուժբա» խողովակաշարին, ինչի հետևանքով ռուսական գազի մատակարարումները Հունգարիա և Սլովակիա դադարեցվել էին։

«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
509:00
«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
11403:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11602:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
13301:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11900:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
125Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
134Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
121Երեկ, 22:24