«Ոչ ոք չի կարող դիմադրել Զանգեզուրի միջանցքին»․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագրի ստորագրման վերաբերյալ իր հեռախոսազրույցին։
«Ես շնորհավորել եմ նրան (Թրամփին)… Հայաստան և Ադրբեջան․ դա արդեն մեծ պլյուս է։ Ասացի՝ ապրեք, որ հնարավորություններ եք գտել, բոլորին նստեցրել եք բանակցությունների սեղանի շուրջ և կարողացել եք համաձայնության գալ հայերի և ադրբեջանցիների հետ՝ նման համաձայնագիր ստորագրելու հարցում։ Գիտեմ, որ այս Զանգեզուրի միջանցքը չափազանց անհրաժեշտ էր Ադրբեջանի հետ կապն ապահովելու համար։ Նրանք (ամերիկացիները) իրենց դիրքորոշումն արտահայտեցին և ասացին՝ մենք կլինենք այս ամենի սեփականատերերը և կվերահսկենք։ Սա հիանալի բան է»,- ասել է Լուկաշենկոն՝
նշելով, որ նախագիծն «իրանցիներին դուր չի գալիս»։
«Բայց ոչ ոք չի կարող դիմադրել դրան։ Սրանք խաղաղության համաձայնագրեր են, որոնք կօգնեն միջանցք կառուցել Հայաստանի տարածքով։ Հիմա երկու շրջանները՝ Ադրբեջանը և նրա էքսկլավը, կապված կլինեն ոչ միայն օդային ճանապարհով։ Նա վաստակել է դա»,- ասել է Բելառուսի նախագահը։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10803:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12901:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
124Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
133Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
120Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
104Երեկ, 22:06