«Բուֆերային գոտի արդեն իսկ գոյություն ունի». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է Politico-ի հոդվածը, ըստ որի՝ եվրոպացի առաջնորդները քննարկում են ուկրաինական և ռուսական զորքերի միջև բուֆերային գոտի ստեղծելու հնարավորությունը՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։
«Մեկ անգամ չէ, որ եվրոպացիներից և ամերիկացիներից լսել եմ այդ մասին։ Միայն նրանք, ովքեր այսօր չեն հասկանում տեխնոլոգիական ինչ պայմաններում է ընթանում պատերազմը, առաջարկում են 40-50-60, նույնիսկ լսել եմ 100 կմ բուֆերային գոտու առաջարկի մասին։ Իրավիճակը բոլորովին այլ է։ Այսօր մեր ծանր սպառազինությունն արդեն գտնվում է 10+ կմ հեռավորության վրա, քանի որ ամեն ինչ անօդաչու թռչող սարքերի հարվածի տակ է։ Այս բուֆերային գոտին, որը ես անվանում եմ մեռյալ գոտի, ոմանք անվանում են գորշ գոտի, արդեն իսկ գոյություն ունի»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը ցանկանում է, որ ուկրաինական բանակը լինի ավելի մեծ հեռավորության վրա, ռուս զինվորները կարող են հետ գնալ՝ դեպի ժամանակավորապես օկուպացված տարածքների խորքերը։
Հիշեցնենք՝ Politico-ն գրել էր, որ եվրոպացի առաջնորդներն ու զինվորականները քննարկում են Ուկրաինայի և Ռուսաստանի դիրքերի միջև մինչև 40 կմ բուֆերային գոտու ստեղծման հարցը:

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10803:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11202:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12901:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11700:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
124Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
133Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
120Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
104Երեկ, 22:06