«Պուտինն ու Էրդողանը կքննարկեն նաև Հարավային Կովկասին առնչվող հարցեր». Ուշակով

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 1-ին Տյանցզինում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի «շրջանակներում» կքննարկեն նաև Հարավային Կովկասին առնչվող թեմաներ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը։
«Նախատեսվում է զրույց Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ», - լրագրողներին ասել է նա։ «Իհարկե, կքննարկվեն երկկողմ համագործակցության տարբեր հարցեր, ինչպես նաև միջազգային հարցեր։ Ուկրաինայի հարցն անպայման կքննարկվի»։
Այս համատեքստում Ուշակովը նշել է Անկարայի կարևոր դերն այս ճգնաժամի քաղաքական և դիվանագիտական լուծման որոնման գործում, մասնավորապես՝ Ստամբուլում Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համար հարթակ տրամադրելը։
«Բացի դրանից, իհարկե, մենք չենք կարող չքննարկել Մերձավոր Արևելքում սրված իրավիճակը, Կովկասյան տարածաշրջանը և այլն»,- հավելել է նա։
Ուշակովը հավելել է, որ սա կլինի Պուտինի և Էրդողանի առաջին անձնական հանդիպումը 2025 թվականին։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10503:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11500:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
123Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
132Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
119Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
103Երեկ, 22:06