«Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար վտանգ չի ներկայացնում». Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգիայի զարգացման տարբերակներ՝ փոքր մոդուլային ռեակտորներից մինչև ապացուցված և հուսալի տեխնոլոգիաների վրա հիմնված նոր խոշոր կայանի կառուցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք տեսնում ենք հայկական կողմի շահագրգռվածությունը խաղաղ ատոմային ոլորտում համագործակցությունը շարունակելու հարցում։ Մեծամորի ԱԷԿ-ի հիմնադրումից ի վեր կես դար շարունակ մեր մասնագետները սերտորեն փոխանակվել են փորձով», - ընդգծել է Զախարովան։
Նրա խոսքով՝ «Ռոսատոմը» իր հայ գործընկերների հետ համատեղ ներկայումս աշխատում է գործող կայանի շահագործումը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ, ինչպես նաև քննարկում է նոր էներգաբլոկների կառուցման հեռանկարները։
Զախարովան հայտնել է, որ «Ռոսատոմի» ղեկավարությունը կանոնավոր կապ է պահպանում երկրի կառավարության հետ՝ նշելով, որ Ռուսաստանն արձանագրում է արևմտյան երկրներից որոշ անբարյացակամների կողմից միջուկային ոլորտում ռուս-հայական համագործակցությունը վարկաբեկելու փորձեր։
Մասնավորապես, լրատվամիջոցները տարածում են կեղծ լուրեր ատոմակայանի անխուսափելի վթարի կամ տարածաշրջանի համար դրա կողմից ենթադրաբար լուրջ սպառնալիքի մասին։
«Մեծամորի ատոմակայանը կառուցվել է հատուկ Հայաստանի համար՝ հաշվի առնելով հանրապետության սեյսմոլոգիական և կլիմայական առանձնահատկությունները, և կայանի անվտանգությունը բազմիցս հաստատվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից», - ասել է Զախարովան։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
10503:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
11002:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
12701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
11500:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
123Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
132Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
119Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
103Երեկ, 22:06