«Աշոտ Փիլիպոսյանի գործողությունների մեջ երբևէ անօրինական, հակագիտական գործողություններ չեն արձանագրել». ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի պատասխան «Քարահունջ Հայագիտական կենտրոն» ֆեյսբուքյան էջում 31․07․2025 թ-ի «ԱՀԱԶԱՆԳ!!» վերտառությամբ գրառման
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացնում «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության N 48 թույլտվությամբ (տրված 2025 թ․ օգոստոսի 26-ին, Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստի որոշմամբ)։
2018թ-ին իրականացված պեղումների արդյունքում N 2 դամբարանը կոնսերվացվել է՝ դամբարանի չպեղված շերտը ծածկվել է գեոտեքստիլով և ամրակայվել՝ հետագայում պեղումները շարունակելու նպատակով։ Ի գիտություն՝ հնագիտական հուշարձանները հաճախ պեղվում են տարիներ շարունակ՝ նկատի ունենալով հնավայրի ծավալները և պեղման աշխատանքների միջգիտակարգային մոտեցումները։
Ինչ վերաբերում է անվանի հնագետ Աշոտ Փիլիպոսյանի նկատմամբ հարուցված «քրեական գործերին», ապա դրանք կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով ներկայացված մեղադրանքների անհիմն լինելը (այն է՝ հուշարձանի տարածքից 3-5 տոննա կշռող քարերից մեկի «գողությունը» և N 1 դամբարանից հայտնաբերված մ․թ․ա․ 13-12 դդ․-ով թվագրվող անհատի (կմախքի ոսկորներ) «սպանությունը»)։
Տեղեկացնում ենք, որ ո՛չ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, և ո՛չ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գործողությունների մեջ երբևէ անօրինական, հակագիտական գործողություններ չի արձանագրել։
Հնագիտական հուշարձանները՝ հատկապես դամբարանային համալիրները պեղելիս, օրինաչափ է ծանր տեխնիկայի կիրառումը՝ դամբարանը ծածկող սալերը հեռացնելու նպատակով։ Ծածկասալերը հաճախ կարող են կշռել 3-10 տոննա, քարերի հեռացումն իրականացվում է համապատասխան չափագրական, լուսանկարչական և եռադիմենսիոնալ պատկերի ստացման աշխատանքներից հետո, հեռացված քարերը տեղակայվում են դամբարանային համալիրի անմիջական հարևանությամբ, համարակալվում են, փաստագրվում հաշվետվության մեջ, որը ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովին՝ պեղման արդյունքերը փաստելու և հետագա պեղումների թույլտվություն ստանալու նպատակով։
«Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացվում են ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներով։
Ի գիտություն հանրությանը, տեղեկացնում ենք, որ պ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հանդիսանում է ավելի քան 40 մենագրության, 250 գիտական հոդվածների հեղինակ, տեղական և միջազգային բազմաթիվ արշավախմբերի ղեկավար, արտասահմանյան գիտական ինստիտուտների պատվավոր անդամ, երկու անգամ պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի Ոսկե մեդալով և ՀՀ Ազգային ժողովի նախագահի պատվոգրով։
Տեղեկացնում ենք, որ մուտքը «Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց վճարովի է՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թ․ ապրիլի 11-ի 492-Ա/2 հրամանի և ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ N 338-Ա հրամանի։ Յուրաքանչյուր այցելու, գտնվելով հուշարձանի տարածքում, կարող է հետևել հնագիտական պեղումներին՝ չխաթարելով հնագիտական աշխատանքները։
«Զորաց Քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցում իրականացվող պեղումներին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»։

Աստղագետներն ստացել են Արեգակի՝ երբևէ արված ամենամանրակրկիտ պատկերները (տեսանյութ)
122205.08.2026, 21:22
Amazon-ը 1 միլիարդ դոլար է ներդնում ինժեներների թիմում, որոնք կայցելեն հաճախորդների գրասենյակներ և կտեղադրեն ԱԲ-գործակալներ
325102.08.2026, 21:52
Աստանայում առաջին անգամ փորձարկվել է անօդաչու աէրոտաքսի
428427.07.2026, 23:05
«Մատենադարանի մասին լույս տեսած գրքերի մեջ սա ամենաընդգրկունն է». Կարեն Մաթևոսյան (լուսանկար)
198027.07.2026, 00:36
«Մենք չենք սկսել պատերազմը, բայց այն կավարտվի մեր հաղթանակով». Պուտին
463026.07.2026, 20:42
Ալիքային էլեկտրակայանն ստացել է իր առաջին DNV համապատասխանության վկայականը (տեսանյութ)
711126.07.2026, 18:33
Երուսաղեմում հայտնաբերվել են Սողոմոնի տաճարի ժամանակաշրջանի այրված գերաններ
358526.07.2026, 17:06
Խաղաղ օվկիանոսում, հնարավոր է, նոր կղզի է հայտնվում (լուսանկար)
716023.07.2026, 23:05