«Հենց նոր մենք կրակ բացեցինք թմրանյութեր տեղափոխող նավի վրա». Թրամփ

Միացյալ Նահանգները կրակ է բացել Վենեսուելայի ափերի մոտ գտնվող նավի վրա, որը, ենթադրաբար, ներգրավված էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ընդամենը մի քանի րոպե առաջ մենք բառացիորեն կրակ ենք բացել մի նավի վրա, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր տեղափոխում», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ նավը շարքից դուրս է եկել։ Նա չի ներկայացրել միջադեպի մանրամասները։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է հարվածը սոցիալական ցանցերում և հայտարարել, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են թմրանյութերը Կարիբյան ծովում. նավը լքել էր Վենեսուելան և պատկանում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված ճանաչված ահաբեկչական կազմակերպության։
Ավելի վաղ Թրամփը հազարավոր զինվորականներ և մոտ մեկ տասնյակ ԱՄՆ ռազմածովային նավեր էր ուղարկել Վենեսուելայի ափ՝ թմրամիջոցների կարտելների դեմ պայքարելու համար։ Օգոստոսի 19-ին Reuters-ը հայտնել է, որ երեք ռազմածովային ականակիրներ՝ USS Gravely-ն, USS Jason Dunham-ը և USS Sampson-ը, ուղարկվել են Կարիբյան ավազանի հարավ՝ թմրամիջոցների կարտելների դեմ գործողությունների համար։ Բացի այդ, տեղակայվել են USS Newport News միջուկային սուզանավը, USS Lake Erie կառավարվող հրթիռային հածանավը, դեսանտային նավեր և 4500 զինծառայող։
Ըստ The New York Times-ի՝ Թրամփը գաղտնի կերպով ստորագրել է հրահանգ՝ սկսելու ռազմական ուժ կիրառել լատինաամերիկյան թմրամիջոցների կարտելների դեմ։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00