«Կանցկացվեն ՀՀ-Թուրքիա սահմանի բացման վերաբերյալ առաջին բանակցությունները»․ #NTV

Թուրքիայի և Հայաստանի պատվիրակությունների առաջին հանդիպումը Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի գործունեության վերաբերյալ նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին, հաղորդում է NTV-ն՝ հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին։
«Դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը հաջորդ շաբաթվա սկզբին Ալիջանի անցակետով կմեկնի Հայաստան։ Միջկառավարական պատվիրակությունների առաջին հանդիպման ժամանակ կարող են որոշումներ կայացվել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ, իսկ պաշտոնյաները կարող են նաև քննարկել նախկինում ընդունված որոշումների իրականացումը», - հաղորդում է հեռուստաալիքը։
Նախորդ հանդիպումների ժամանակ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և Քըլըչը համաձայնության են եկել վերսկսել բեռնատար չվերթները և պատրաստել սահմանի բացման համար ենթակառուցվածքները։ Նրանք նաև համաձայնության են եկել դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար վիզայի ընթացակարգերի պարզեցման և երրորդ երկրների քաղաքացիներին սահմանը հատելու թույլտվություն տալու վերաբերյալ, սակայն այդ որոշումները դեռևս ուժի մեջ չեն մտել, նշում է հեռուստաալիքը։

«Կարող էր Արսենի մոտ հոգեսոմատիկ երևույթ լինել, ուստի իշխանությանը կարող ենք պատասխանատու համարել»․ Սոֆյա Հովսեփյան
7703:06
«Աշխարհաքաղաքական իրողություններ կան, որոնք Փաշինյանը չի հասկանում կամ անտեսում է»․ Ոսկան Սարգսյան
8402:06
«Բաքուն կարող է հետ կանգնել Վաշինգթոնի պայմանավորվածությունից»․ Թաթուլ Հակոբյան
9701:06
«Բանակի մարտունակության վերականգնումը պետք է լինի առանցքային ուղղություններից մեկը»․ Վահագն Սարոյան
9000:36
«Նոր բովանդակությունն ու առաջարկն են ծնելու հեղափոխություն, դա է միակ ճանապարհը»․ Ռուբեն Մխիթարյան (տեսանյութ)
111Երեկ, 23:24
«Լավ է, որ գիտի, բայց վատ է, որ պաշտոնաթողությունից հետո է խոսում»․ Արա Պողոսյան
119Երեկ, 23:12
«ԵՄ անդամակցության պատրանքը․ մեկ կախվածությունը մյուսով փոխարինելու վտանգը»․ Արմեն Գրիգորյան
111Երեկ, 22:24
Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ (տեսանյութ)
95Երեկ, 22:06