Ուկրաինական հետախուզությունը պնդում է, որ Ռուսաստանի երկաթուղու վրա պայթյուններ է իրականացրել

Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով հետախուզական աղբյուրներին, հայտնում են, որ սեպտեմբերի 13-ին և 14-ին Օրյոլի և Լենինգրադի մարզերում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունների հետևում կանգնած են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը և Ուկրաինայի հատուկ գործողությունների ուժերը:
Հրապարակման աղբյուրները հայտնել են, որ երկաթուղային գծերը, որտեղ տեղի են ունեցել պայթյունները, համարվում են «կարևորագույն լոգիստիկ կապեր» Խարկովի և Սումիի ուղղություններով ռուսական զորքերի մատակարարման գործում:
«Այս տարածքներում երկաթուղային ենթակառուցվածքների ոչնչացման հետևանքով ռուսները զգալի բարդություններ կունենան լոգիստիկայի հարցում, ինչը, իր հերթին, զգալիորեն կազդի Ուկրաինայի պաշտպանության ուժերի դեմ ակտիվ գործողություններ իրականացնելու նրանց կարողության վրա»,- ասել է «ՌԲԿ-Ուկրաինա»-ի աղբյուրը։
Օրյոլի մարզում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է Ռոսգվարդիայի երեք սպա։ Լենինգրադի մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով գծերից դուրս է եկել 15 ցիստեռնով շոգեքարշը։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9400:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
104Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
115Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
122Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
201Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
100Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
115Երեկ, 17:12