Զելենսկին ժամանել է Վաշինգթոն

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերի 16-ի երեկոյան ժամանել է Վաշինգթոն։ Զելենսկին Telegram-ի իր ալիքում գրել է, որ առաջիկա ժամերին մտադիր է հանդիպել ամերիկյան պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչների հետ և նրանց հետ քննարկել, մասնավորապես, հակաօդային պաշտպանության միջոցների լրացուցիչ մատակարարումները: Դրանից հետո Ուկրաինայի նախագահը հանդիպում կունենա նաև ամերիկյան էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Զելենսկին հոկտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 21։00-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելու «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարումը։ «Հուսով ենք, որ ահաբեկչության և պատերազմի զսպման խթանը, որն արդյունավետ է եղել Մերձավոր Արևելքում, կօգնի ավարտել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը»,- գրել Է Ուկրաինայի նախագահը՝ նկատի ունենալով Թրամփի մասնակցությամբ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը Գազայի հատվածում ։
Ավելի վաղ հոկտեմբերի 16-ի երեկոյան Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հակամարտության համատեքստում կողմերը քննարկել են նաև Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարման հարցը։
Զրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ուկրաինա այդ հրթիռների հնարավոր տեղափոխումը չի ազդի առաջնագծում տիրող իրավիճակի վրա, այլ միայն կհանգեցնի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացմանը:
Հեռախոսազրույցից հետո Պուտինը և Թրամփը համաձայնել են հանդիպել Բուդապեշտում։

«Ի պատասխան Փաշինյանի՝ Թուրքիա կատարած բազմաթիվ այցերի՝ Էրդողանը ոչ մի անգամ Հայաստան չի այցելել». Էդգար Ղազարյան
4620:30
«Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ»․ Բենիամին Մաթևոսյան
7720:00
Փաշինյանը և Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր (տեսանյութ)
6219:48
«Ակնկալում եմ, որ ընդդիմադիր պատգամավորներն արժանի պատասխան կտան Արսենին պիտակավորելու փորձ անողին»․ Արթուր Սուքոյան
8318:30
«Քննարկվել են Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ընթացքը և առկա մարտահրավերները»․ ՊԵԿ
8018:06
Արգենտինայի ռազմածովային և ռազմաօդային ուժերն Իրանի կողմից ճանաչվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ
18917:55
«Քաղաքականության ամենամեծ ճգնաժամը քաղաքական բարոյականության անկումն է»․ Մհեր Մելքոնյան
8417:06
«Երկու ընդդիմադիր գործիչ, երկու ողբերգական մահ»․ Մեսրոպ Եսայան
8916:48