«Ռուբիոն ռուս պաշտոնյաների հետ կքննարկի Թրամփ-Պուտին հանդիպման մանրամասները»․ WP

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Բուդապեշտում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման օրակարգը, հաղորդում է The Washington Post (WP)-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։
Հոդվածի հեղինակը նշում է, որ Ռուբիոն կարող է Ռուսաստանին առաջարկել տարբեր տնտեսական խթաններ՝ որպես Ուկրաինայի հակամարտությունը լուծելու ապագա խաղաղության համաձայնագրի հետևանք։ Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը պլանավորում է Կիևին ավելի մեծ հեռահարության զենք մատակարարելու և պատժամիջոցները խստացնելու սպառնալիքն օգտագործել որպես լծակ։
Ավելի վաղ հոկտեմբերի 16-ի երեկոյան Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հակամարտության համատեքստում կողմերը քննարկել են նաև Ուկրաինային հեռահար հրթիռների մատակարարման հարցը։
Հեռախոսազրույցից հետո Պուտինը և Թրամփը համաձայնել են հանդիպել Բուդապեշտում։

«Մարդու կյանքը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի գին»․ Արեգա Հովսեփյան (տեսանյութ)
3019:48
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և տեղի ունեցող գործընթացների շուրջ
3119:24
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
6719:06
«Էս երկրում մարդասպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
7318:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
8417:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
8817:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
6817:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
7517:18