Անդրանիկ Քոչարյանի բարկության նոպայի իրական պատճառը. «Ժողովուրդ»
![]() 179 Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 10:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում երեկ իրավիճակը կրկին լարվեց. այս անգամ առանց քաղաքական ճգնաժամի, բայց մարդկային նյարդերի հաշվին։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ստիպված եղավ ներողություն խնդրել, երբ պարզվեց, որ բաց է թողել իր ելույթի ժամանակը բյուջետային քննարկումների ընթացքում։ «Քոչարյանը, որը խորհրդարանում հաճախ հիշատակվում է որպես «հին աղվես», իր հերթին դժգոհություն հայտնեց ԱԺ քարտուղարության նկատմամբ՝ մեղադրելով նրանց, թե կարող էին իրեն նախապես տեղեկացնել ելույթի հերթի մասին։ Սակայն Քոչարյանը, թերեւս, մոռացել էր, որ քարտուղարությունը ոչ թե իր անձնական աշխատակազմն է, այլ խորհրդարանի ընդհանուր վարչական մարմին։ Ի վերջո, նման հարցերի պատասխանատվությունը պատկանում է հենց նրա աշխատակազմին ու օգնականներին, ոչ թե քարտուղարությանը. տեղեկացնենք, որ Քոչարյանը հանձնաժողովում ունի 2 օգնական, 6-8 փորձագետ: Սա Քոչարյանը չի մոռացել։ Նրան հատկապես զայրացրել էր այն փաստը, որ իր պատրաստած զեկույցը, որի վրա շաբաթներ էր աշխատել, քաղաքական հարթակից տեղափոխվեց փոշոտ դարակների մեջ՝ «անցումային հիշողության» կարգավիճակով։ «Ավելին, ըստ մեր տեղեկությունների՝ Քոչարյանի վերջին նյարդային արձագանքների պատճառներից մեկը նաեւ իր ապագայի հարցն է։ Թեեւ ՔՊ վարչության «ծանրքաշային» ներկայացուցիչը երաշխավորել էր նրա ընդգրկումը կուսակցության ընտրացուցակում, սակայն հենց ինքը՝ Քոչարյանը, լավ գիտի, որ քաղաքական «թարմացման ալիքը» կարող է իրեն այլեւս թույլ չտալ վերադառնալ խորհրդարան։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ից պատմեցին, որ Անդրանիկ Քոչարյանին արդեն նախազգուշացրել են՝ սրանք խորհրդարանում նրա վերջին ամիսներն են. նա ունի 7 ամիս»։ Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: |

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս
11314:44
«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
8914:42
«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու
14314:32
«Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից»․ Արթուր Խաչիկյան
12014:12
«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
10713:24
«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB
16313:16
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
14412:54
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15812:00
