«Անկարելի է հավատալ ձեզ․ ձեր հետագիծը դրժած խոստումների շարան է»․ Լիլիթ Գալստյան
![]() 202 Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 13:33 «ՀՀ Արտգործնախարարը հայտարարում է, թե բոլոր միջազգային հարթակներն օգտագործվում են գերիների և այլ պահված անձանց վերադարձի ուղղությամբ: Իրականում ունենք զրո արդյունք»,- այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։- Իսկ ԵԱՀԿ և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովներում ՔՊ-ական պատգամավորները մերժում են միանալ Բաքու միջազգային մոնիտորինգային խումբ ուղարկելու, հայ գերիների և այլ անձանց անհապաղ ազատ արձակում պահանջողի և մյուս ընդդիմադիր պատգամավորների բանաձևերին: Քաղաքական մեծամասնության օրակարգն այլ է։ ՀՀ Արտգործնախարարի խոսույթն էլ այնքան ականջահաճո է, որ թուրք լրագրողին թվում է, թե թուրք պաշտոնյայի է լսում: Բաքուն շարունակում է մեր հայրենակիցների հաշվեհարդարը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները՝ կորզելով նոր զիջումներ և պայթեցնելով խաղաղության կեղծ դիսկուրսը»: Պատգամավորի խթոքով ՀՀ վարչախումբը՝Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է այլ օրակարգերով շեղել խաղաղության օրակարգի սնանկությունը։ «Աներկբա է, խաղաղության հասնում են ոչ թե թշնամու օրակարգը սպասարկելով, այլ նախևառաջ ներքին խաղաղությամբ։ Բայց դուք, քաղաքական մեծամասնություն, գնալով այրում եք բոլոր կամուրջներն ու հատում կարմիր գծերը։ Այո, մեր հասարակությունը պիտի փոխվի, պիտի շնչի, պիտի հավատա վաղվա օրվան։ Բայց այդ փոխողը դուք չեք, ձեզ անկարելի է հավատալ, որովհետև ձեր հետագիծը դրժած և սուտ խոստումների շարան է: Դուք չեք կարող չտեսնել Հայաստանի շուրջ սեղմվող փակօղակը։ Եվ փորձում եք ձեր պարտությունը, խեղճությունն ու կորուստները, որպես անխուսափելիություն, փաթաթել ժողովրդի վզին։ Կարող եք, ինչպես 37-ին՝ անաստվածների միություն ստեղծել, ձեր հետևորդների մտահորիզոնից հեռացնել Արարատը, օրացույցից ջնջել Ապրիլ 24-ը, սեփական եկեղեցի հիմնել, ուրանալ Արցախը, մեր ինքնությունն աղճատող գեղագիտություն պարտադրել, ձեր հեղափոխությունը փառաբանող հիմնադրամին կես միլիոն դոլար հատկացնել, այլախոհների բերանը փակել, ինչպես և անում եք, բայց սրանից Հայաստանը ո՛չ ուժեղանում է, ո՛չ էլ՝ անվտանգ դառնում։ Ամենօրյա մղձավանջ և քաոս․ սա է Հայաստանի իրական պատկերը: Մերժումի գաղափարով ո՛չ կենսունակ երկիր է կառուցվում, ո՛չ էլ՝ հանրային համերաշխություն։ Բայց արդյո՞ք իրապես ուզում եք և ունակ եք կենսունակ երկիր կառուցել»,- ընդգծեց Գալստյանը։ Անդրադառնալով Եկեղեցու դեմ տարվող քաղաքական արշավին, Գալստյանը նշեց․ «Դուք Եկեղեցու դեմ անհավասար և հակասահմանադրական պայքարի եք ելել՝ նաև քանդելով պետականության հիմքերը․ հիշեցնում եմ՝ պառակտումի մեղքը չի մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ»։ |

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս
11314:44
«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
8914:42
«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու
14314:32
«Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից»․ Արթուր Խաչիկյան
12014:12
«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
10713:24
«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB
16313:16
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
14412:54
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15812:00
