«Բանակի բյուջեի կրճատման մասին տարփողելը ուղերձ է՝ ուղղված Բաքվին, Թուրքիային»․ Գեղամ Մանուկյան
![]() 363 Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 14:42 «Էդ ինչո՞ւ հանակարծ սկսեցիք տարփողել, որ բանակի, Զինված ուժերի բյուջեն այդքան միլիարդ դրամով կրճատվում է։ Թե՞ այդ ամեն ինչը պետք էր, որ ցույց տայիք, որովհետև դա արտաքին քաղաքական ուղերձ է, այս իշխանության քաղաքական կրեդոյի ուղերձն է, որ մենք «կուճրտելու» ենք, բանակի բյուջեն կրճատում ենք․ ուղերձ՝ ուղղված Բաքվին, Թուրքիային և այլ ոչ բարեկամ երկրներին»,- խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ տարակուսելով, որ հարցեր են հնչել տարբեր ոլորտների, այդ թվում մյուս ուժային կառույցների բյուջեի կրճատումների մասին, մինչդեռ թմկահարվում են միայն ՊՆ-ի բյուջեի կրճատումները։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Սուրեն Պապիկյանի առաջարկին՝ 50 հոգանոց խմբեր կազմելու վերաբերյալ՝ բանակի սպառազինությանը, դիրքերի կահավորմանը ծանոթանալու համար, Մանուկյանը նշեց․ «Բայց դա դարձնել տուրի՞զմ, երբ որ հարց է առաջանում․ գաղտնիության «դոստուպ» չունեցող մարդը չի կարող գնալ պաշտպանական ամրացված շրջաններ»։ |

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս
11314:44
«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
8914:42
«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու
14314:32
«Երկշաբաթյա զինադադարի ժամկետը լրանում է մի քանի ժամից»․ Արթուր Խաչիկյան
12014:12
«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
10713:24
«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB
16313:16
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
14412:54
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
15812:00
