Գազայում բարձր են համաճարակի ռիսկերը. #AlJazeera

Գազայի հատվածում էկոլոգիական իրավիճակը հասնում է աղետալի մակարդակի՝ համաճարակների բարձր ռիսկով, հաղորդում է «Al Jazeera»-ն՝ հղում կատարելով անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիսի քաղաքապետին։
«Մենք կանգնած ենք իրական աղետի առաջ, որը կհանգեցնի հիվանդությունների և համաճարակների տարածման», - նշել է աղբյուրը։ Նրա խոսքով ռազմական գործողությունների պատճառով Գազայի հատվածում ավերածությունների մասշտաբները հսկայական են, ինչը դժվարացնում է աղբի և կուտակումների վայրերին հասնելը և անհնար է դարձնում դրանց ժամանակին հեռացումը։ Իրավիճակն ավելի է սրվում այն փաստով, որ ռմբակոծությունները ոչնչացրել են «հատվածի բուսականության 90%-ը»։
Նոյեմբերի 7-ին ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գազայի գրասենյակի ղեկավար Ալեսանդրո Մրակիչը «Reuters»-ին ասել է, որ անկլավում տոննաներով աղբ կա, և ոչ սանիտարական պայմանները լուրջ առողջապահական սպառնալիք են ներկայացնում տեղի բնակչության համար։

Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
87Երեկ, 23:19
«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
73Երեկ, 22:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
84Երեկ, 20:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
261Երեկ, 15:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
117Երեկ, 13:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
108Երեկ, 13:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
113Երեկ, 13:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
115Երեկ, 11:18