Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում». Դերենիկ Մալխասյան

«Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում». Դերենիկ Մալխասյան
156
Երեկ, 23:18

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլը վախեցավ երևալ Վաղարշապատում․ Մայր Հայաստանը՝ ՔՊ-ի քաղաքական հակակշիռ
Այսօր ՔՊ-ն և Նիկոլի դրածո Մեխակյան Արգիշտին վերջնականապես խայտառակվեցին Էջմիածնում։ Վարչական ամբողջ ռեսուրսը գործի դնելով՝ Հայաստանի տարբեր մարզերից բերման ենթարկված համայնքապետերի, մարզպետների, նախարարների ու պատգամավորների մասնակցությամբ կարողացել էին կազմակերպել ընդամենը 666 հոգանոց ամփոփիչ հանրահավաք, որի զգալի մասը որևէ կապ չուներ Վաղարշապատի հետ։ Սա ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Նիկոլն ու ՔՊ-ն վաղուց այլևս հանրային աջակցություն չեն վայելում։
Նիկոլը չերևաց ոչ միայն քաղաքական սգո թափոր հիշեցնող այդ հավաքին, այլև քարոզարշավի ամբողջ ընթացքում։ Ով–ով, բայց նա շատ լավ գիտեր, թե Վաղարշապատում ինչ տրամադրություններ են տիրում, և թե որքան են ատում ու մերժում իրեն, ՔՊ-ին և իր դրածո Արգիշտի Մեխակյանին։ Հակաքրիստոնեական արշավով զբաղված Նիկոլը ոչ միայն չերևաց Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում, այլ նաև իր գործակալների միջոցով փորձում էր տպավորություն ստեղծել, թե Մեխակյան Արգիշտին կապ չունի ՔՊ-ի հետ։
Բայց նոյեմբերի 16-ին վաղարշապատցիները ՔՊ-ին ցույց կտան, թե «խեցգետինները որտեղ են գիշերում»։ Շատ կարևոր է, որ նրանք ակտիվ մասնակցեն ընտրություններին․ ՔՊ-ն պետք է իշխանազրկվի Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում։
Մայր Հայաստանը, որը քվաթերթիկում 4-րդ համարն է, պատրաստ է ստանձնել քաղաքական պատասխանատվություն՝ ՔՊ-ի իշխանազրկման, ընդդիմության համախմբման և Վաղարշապատում իշխանություն ձևավորելու գործում»: