«Ասում են՝ հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը՝ անցյալում. բայց անցյալը չի ավարտվել». Արա Այվազյան
![]() 292 Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ., 16:12 «Այն պահից, երբ Հայոց մոռացված ցեղասպանությունը մտավ միջազգային օրակարգ, ոմանց համար այն դարձավ անհարմար թեմա: Իսկ երբ միջազգային ճանաչման խնդիրը դրվեց մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում, մարդու իրավունքների պատմական արդարության հիշողության վեհ գաղափարների ջատագով երկրները մեզ հորդորում էին մոռանալ անցյալը և մեր հայացքը սևեռել դեպի ապագա»,- Հայոց ցեղասպանության վերաբերյալ խորհդաժողովի ժամանակ ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը: Նա նշել է, որ այդ ընթացքում ինքն ու իր գործընկեր դիվանագետները խոսքն ուղղել են արտաքին աշխարհին՝ ապացուցելով, որ խոսքը միայն անցյալի մասին չէ, ներկայի մասին է: «Հիմա մեզ ասում են հանուն խաղաղության և բարգավաճման պետք է թողնենք անցյալը անցյալում: Բայց անցյալը չի ավարտվել: Եթե այս ողբերգության առաջին ֆիզիկական փուլը իրականացվել է ամբողջությամբ, ապա երկրորդը դարձել է շատ ավելի երկարատև և ոչ պակաս վտանգավոր: Որոշ պատմական վերքեր չեն ավարտվում իրենց պաշտոնական ավարտով, դրանք տեղափոխվում են այլ հարթություններ՝ հիշողություն, քաղաքականություն, հանրային գիտակցություն, միջազգային հարաբերություններ: Այս կետում անցյալն ու ներկան միաձուլվում են, անցյալը չի անհետանում, այլ փոխում է իր ներկայության ձևը: Հայոց ցեղասպանության խնդիրը չի ընկալվում որպես փակված էջ, այլ որպես շարունակվող պատմություն, որը պահանջում է արձագանք նաև ներկայում»,- նշել է Այվազյանը և հավելել. «Վերջին տարիների իրականությունը ցույց է տալիս՝ Ապրիլի 24-ը վերածվում է ձևական արարողակարգային միջոցառումների շարքի»: |

«Պատկերացնում եք, թե ինչ կարգի է Փաշինյանը ինտեգրում ադրբեջանցիներին ՀՀ-ում»․ Արմեն Եղիազարյան
1116:54
«ՀԿԿ-ն ստանձնել է «Ուժեղ Հայաստան»-ի հակաքարոզչական շտաբի դերը»․ Վարդուհի Սարգսյան
7316:36
«Ծառուկյան Գագի՛կ, լեզուդ երկարել ա, լակոտիդ վզից բռնած բերելու ենք». Նիկոլ Փաշինյան
11016:30
«Եթե հանդիպեմ, ամոթանք կտամ»․ գյումրեցի (տեսանյութ)
8116:24
Ոստիկանները բերման ենթարկեցին «Նիկո՛լ, դավաճա՛ն» գոռացող քաղաքացուն (տեսանյութ)
11216:06
«Եթե 15 տարի առաջ ասեիք, հիմա զուգարանում ձեզ զխկելով սպանում էին». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10615:30
«5000 տղաների մահվան պատասխանատուն եք», «ստահակների բառապաշարն եք վերցնում». միջադեպ՝ Շենգավիթում (տեսանյութ)
19615:24
«Իրենք քառակուսի գլուխ են․ ո՞վ գիտի՝ ինչ դուրս կտան»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
15915:06
