Փաշինյանը Մայր Աթոռ չի մեկնելու. «Հրապարակ»
![]() 217 Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ., 09:06 «Հրապարակ»-ը գրում է. « Էքսկլյուզիվ «ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՉԻ ՄԵԿՆԵԼՈՒ Նոյեմբերի 14-ին եւ 15-ին Երեւանում նախատեսված խորհրդավոր միջոցառման՝ աղոթքի նախաճաշի մեկնարկը երեկ հարթ չի անցել։ Գաղափարը, հիշեցնենք, վերցված է ամերիկյան իրականությունից: Դա ոչ այնքան կրոնական կամ քաղաքական, որքան հումանիստական ակցիա է․ միասին աղոթք անելը, մարմնական եւ հոգեւոր սնունդ ընդունելն օգնում են մարդկանց, անկախ քաղաքական, կրոնական եւ այլ հայացքներից, կարեւոր հարցերով ճիշտ որոշումներ կայացնել: Առաջին հայացքից անշառ թվացող միջոցառումը զարմանալիորեն անցկացվում է փակ ֆորմատով։ Երեկվա միջոցառման մասնակիցների մեջ գերակշռել են կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, դրսից ժամանած հյուրեր: Կազմակերպիչները կենաց-մահու խնդիր են դրել, որ Հայ առաքելական եկեղեցուց էլ ներկայացուցիչներ լինեն, որ չստացվի աղանդավորական հավաք է, սակայն Մայր Աթոռի ներկայացուցիչը «հարամել» է միջոցառումը՝ հիշեցնելով, որ 3 հոգեւորական եղբայրներ բանտում են: Եկեղեցու ներկայացուցիչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանն ասել է, որ նրանք կալանավորվել են կառավարության կողմից։
Կրոնական ազատության հարցերով ԱՄՆ հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը նույնպես խոսել է այս թեմայով. «Խորապես մտահոգված եմ Հայաստանում հոգեւորականների ձերբակալության մասին հաղորդագրություններից: Կոչ եմ անում իշխանություններին՝ հարգել պատշաճ ընթացակարգը եւ ազատ արձակել նրանց»։ Հայաստանից եւ արտերկրից ավելի քան 300 պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագետներ, գործարարներ, հոգեւոր ոլորտների ներկայացուցիչներ այսօր առավոտյան են մասնակցելու բուն՝ աղոթքի նախաճաշին, որը նախատեսված է «Մարիոթում»: Կմասնակցեն նաեւ Փաշինյանն ու ՀՀ նախագահը, ապա հյուրերի մի խումբ կայցելի Մայր Աթոռ, որտեղ հանդիպում է նախատեսված Վեհափառի հետ, այց թանգարան։ Փաշինյանն ու ՀՀ նախագահը Մայր Աթոռ չեն մեկնելու»:
|

«Բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել»․ Արա Պողոսյան
6017:24
«Իրանը բազմիցս խախտել է հրադադարը»․ Թրամփ
12416:49
«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել
9716:18
«Իրանը կազմել է թիրախների նոր ցանկ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում»․ #Tasnim
18516:04
«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս
12715:41
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս
21614:44
«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
18714:42
«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու
26514:32
