«Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար»․ Հակոբ Բադալյան
![]() 273 Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ., 17:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն ու ամբողջ ռեգիոնը: Թբիլիսի այցի և այդ ընթացքում Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ասում է Հայաստանի արտգործնախարարը: Ինչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաև Ադրբեջանի նախագահին, ու թերևս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, և որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձևավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում: Պաշտոնական Երևանը այդպես էլ որևէ կերպ չի արձագանքել Ռուսաստանի ԱԽ քարտուղար Շոյգուի այն հայտարարությանը, որ օրեր առաջ հնչեց Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հավաքի օրերին: Շոյգուն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորված չէ: Դրանից մի քանի օր անց Էրդողանն էր խոսել, թե պետք է շարունակել կարգավորմանն ուղղված ջանքը: Այլ կերպ ասած՝ Էրդողանն էլ խոսել էր, որ կարգավորված չէ: Երևանից ոչ մի արձագանք: Մինչդեռ, այդ հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են պաշտոնական Երևանի այն պնդումներին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով, թե քաղաքական առումով հարցը լուծված է և իբրև թե մնում են երեք տասնամյակի կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական «մետաստազները»: Այդ ֆոնին, գնալ Վրաստան և ասել, թե «հաստատված խաղաղության շահառուն» նաև Վրաստանն է, հազիվ թե կարող է լուրջ ընկալվել հենց Վրաստանում: Այդ իմաստով, ավելի կարևոր էր իհարկե Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը Հայաստանի և Վրաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործելիությունը բարձրացնելու մասին խոսակցությունը, եթե այն իհարկե եղել է առարկայական, այլ ոչ թե արարողակարգային: Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցության այս կամ այն ռեժիմ հաստատելու համար: Իսկ այստեղ Վրաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, իհարկե թե՛ կայունության ռեժիմի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, թե՛ նաև Կովկասի տնտեսա-քաղաքական և անվտանգային նոր ճարտարապետության հարցում օրակարգային սխեմաների ձևավորման»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Բռնապետական երկրներում քաղաքացիական հասարակություն չի կարող ձևավորվել»․ Արա Պողոսյան
6017:24
«Իրանը բազմիցս խախտել է հրադադարը»․ Թրամփ
12416:49
«Ապրելու երկիր»-ն ու «Ուժեղ Հայաստան»-ը հուշագիր են ստորագրել
9716:18
«Իրանը կազմել է թիրախների նոր ցանկ՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության վերսկսման դեպքում»․ #Tasnim
18516:04
«ԵՄ-ն ակտիվացնում է համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ»․ Մարթա Կոս
12715:41
«Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է ԵՄ-ի համար»․ Կալաս
21614:44
«Չէինք մտածի, որ կգա ժամանակ, երբ իշխանությունը կվախենա նայել Արարատին, խոսել Ցեղասպանությունից ու Արցախից». Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)
18714:42
«Իրանի դեմ պատերազմը կանխեց մեկ այլ Հոլոքոստ»․ Նեթանյահու
26514:32
