«Հայ ժողովուրդը չպետք է հավատա քաղցր հեքիաթներին». Ոսկան Սարգսյան
![]() 244 Շաբաթ, 15 նոյեմբերի, 2025 թ., 16:35 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այժմ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակ է, տևական հրադադար է։ Խաղաղության պայմանագիր կնքված չէ։ Եթե կնքված էլ լիներ, այն չէր կարող կայուն խաղաղություն երաշխավորել։ Ֆաշիստական Գերմանիան 1939 թվականին ԽՍՀՄ-ի հետ 10 տարով չհարձակման պակտ էր կնքել, սակայն 1941թվականին հարձակվեց: ԽՍՀՄ-ը Ճապոնիայի հետ չհարձակման պայմանագիր ուներ, սակայն 1945թվականին Ճապոնիայի դեմ պատերազմի մեջ մտավ։ Ադրբեջանը շարունակում է զինվել, զորավարժություններ անցկացնել, Հայաստանի դեմ քարոզչական, հոգեբանական, դիվանագիտական պատերազմ է վարում, հավելյալ պահանջներ ներկայացնում իսկ Նիկոլ Փաշինյանն ու մյուսները Հայաստանի հանրությանը շարունակ խաբում են հաստատված խաղաղությամբ, Թրամփի ուղի կոչվող Զանգեզուրի միջանցքով, սահմանազատումով Արծվաշենի վերադարձով, Հայաստանի աննախադեպ ինքնիշխանությամբ, Հայ առաքելական եկեղեցին «մաքրագործելով», «նախկինների» արած թալանը «կոպեկ առ կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ» վերադարձնելով, Ղազախստանից, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով բերված անասնակեր ցորենով, տնտեսական մեծ աճով, աղքատության կրճատմամբ, ակադեմիական քաղաքով, Աջափնյակի մետրոյով, Ամուլսարի հանքով։ Հազարամյակների պատմություն ունեցող, ցեղասպանություն և բազում կոտորածներ, աղետներ տեսած հայ ժողովուրդը չպետք է հավատա քաղցր հեքիաթներին, որքան էլ դրանք հաճելի լինեն»: Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Առաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ». Իշխան Սաղաթելյան
8516:30
«Նիկոլ Փաշինյանը հող է նախապատրաստում եկեղեցին կառավարությանը ենթարկեցնելու համար». Արթուր Խաչատրյան
19113:15
«Կառավարիչը շաբաթ օրը ահագին «գործ» էր արել, հիմա էլ ինքնագոհ ավանդական հյուրախաղերի է գնացել». Տիգրան Աբրահամյան
15811:48
«Բանավեճն ավարտվեց, Նիկոլն անձնատուր եղավ»․ Լևոն Զուրաբյան
33802:06
«Երևանը սպունգի նման քաշում է գյուղերի աշխատուժն ու մարդկանց»․ Թաթուլ Հակոբյան
26500:12
«Ճիպոտահարող գազան-տղամարդուն օգտագործում են Եկեղեցու դեմ»․ Մհեր Մկրտչյան
224Երեկ, 23:54
«Մի՞թե Թրամփը կարող է միջնորդել Մինսկում, բայց չի կարող նույնն անել Բաքվում»․ Սուրեն Սուրենյանց
190Երեկ, 23:42
«Հայաստանում ձևավորվում է գողական «արդարադատության» համակարգ»․ Պետրոս Մակեյան
207Երեկ, 22:18
