«Կիևը հաստատել է, որ խաղաղության ծրագրի նոր նախագիծը համապատասխանում է իր շահերին». Սպիտակ տուն

Ժնևյան բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ամերիկացի գործընկերների հետ զրույցում հաստատել են, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ծրագրի նոր տարբերակը համապատասխանում է ազգային շահերին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայիս նախագիծն արտացոլում է իրենց ազգային շահերը և ապահովում է հավաստի և իրագործելի մեխանիզմներ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում։
«Ուկրաինական պատվիրակությունը հաստատել է, որ հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրենց բոլոր հիմնական մտահոգությունները՝ անվտանգության երաշխիքները, երկարաժամկետ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների պաշտպանությունը, նավագնացության ազատությունը և քաղաքական ինքնիշխանությունը»,- նշվում է փաստաթղթում։
Նոյեմբերի 23-ին Ժնևում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը։ Բանակցություններից հետո կողմերը պատրաստել են «խաղաղության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի թարմացված և վերանայված նախագիծ»։

«Տիգրանաշենի վտանգավոր օրակարգը. սահմանազատումը կարող է վերածվել միակողմանի զիջման»․ Սուրեն Սուրենյանց
2203:06
«Հողերի թեմայով այսօր օրակարգային պետք է լինի միայն ՀՀ-ից հակառակորդին դուրս մղելու հարցը»․ Թաթուլ Հակոբյան
7401:06
«Տեղափոխվել է Փաշինյանի հովանոցի տակ․ նմանները հովանոց են ճանաչում, ոչ թե մարդ»․ Հակոբ Բադալյան
8900:36
«ՔՊ-ն ու ՀՀԿ-ից «թռածները»՝ կապիտուլյացիայի և ուրացման խորհրդանիշն են»․ Էդուարդ Շարմազանով
7500:12
«Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները»․ ՆԳՆ
7000:02
«Անկլավներն Ալիևին պետք են՝ ՀՀ-ն Ադրբեջանից կախյալ «պետություն» դարձնելու համար»․ Վարդան Ոսկանյան
73Երեկ, 23:54
Չինաստանը և ԱՄԷ-ն առաջիկայում համատեղ զորավարժություններ կանցկացնեն
136Երեկ, 23:42
Նեթանյահուն խորհրդակցություն է անցկացրել Սիրիայի և Թուրքիայի հարցերով
156Երեկ, 23:35