«Թրամփի խաղաղության ծրագիրը բարելավման կարիք ունի»․ Մակրոն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը պետք է բարելավվի, որպեսզի այն ընդունելի դառնա Ուկրաինայի և Եվրոպայի համար, այս մասին RTL ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Սա նախաձեռնություն է, որը գնում է ճիշտ ուղղությամբ՝ դեպի խաղաղություն։ Այնուամենայնիվ, այդ ծրագրի որոշ ասպեկտներ ենթակա են քննարկման, բարելավման»,- նշել է Մակրոնը։ «Մենք ուզում ենք խաղաղություն, բայց մենք չենք ուզում խաղաղություն, որը գործնականում կապիտուլյացիա է»։
Նա հավելել է, որ միայն ուկրաինացիները կարող են որոշել, թե տարածքային ինչ զիջումների են պատրաստ գնալ։
«Սեղանին դրվածը մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ուկրաինացիներն ու եվրոպացիները պետք է հենց դա ընդունեն։ Պատասխանն է՝ ոչ»,- նշել է Մակրոնը։
Ռուսաստանի հետ խաղաղության դեպքում Ուկրաինայի պաշտպանության առաջին գիծը պետք է լինի սեփական բանակի վերականգնումը, և դրա վրա որևէ սահմանափակում չի կարող լինել, նշել է Մակրոնը։

«Այս իշխանությունները, իրոք, թող չգան Եռաբլուր»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
2211:12
«Օտարածինն իրենք են՝ ոտքից գլուխ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
5111:00
«ՀՀ իշխանություններն այս հարցում ևս ստում են»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
5210:48
«Դուք խորշո՞ւմ եք ինձ հետ հանդիպումից». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5210:42
«Նիկոլական պրոպագանդային խնդրում եմ կողմնորոշվել»․ Լևոն Զուրաբյան
6310:12
Ուղիղ միացում՝ «Եռաբլուր»-ից (տեսանյութ)
8010:06
«Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»»․ Տիգրան Աբրահամյան
7309:48
«Ռուսաստանի օգնության ձեռքը մերժվեց հավաքական Հայաստանի կողմից»․ Հայկ Այվազյան
7709:36