Թրամփի վարչակազմը կվերանայի 19 երկրների քաղաքացիներին տրված գրին քարտերը

Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ վերանայելու է 19 երկրներից ԱՄՆ ներգաղթած անձանց տրամադրված գրին քարտերը, հայտնում է BBC-ն։
ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայության ղեկավար Ջոզեֆ Էդլոն հայտարարել է, որ նախագահը հանձնարարել է իրեն իրականացնել «գրին քարտերի ամբողջական և մանրակրկիտ վերանայում՝ բոլոր մտահոգիչ երկրներից յուրաքանչյուր օտարերկրյա անձի համար»։
BBC-ի հարցին, թե որ երկրներն են ընդգրկված ցուցակում, ծառայությունը հղում կատարեց Դոնալդ Թրամփի հունիսյան հրամանագրին, որով արգելվում էր Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ և սահմանափակվում էր ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը։
Հայտարարությունը հնչել է չորեքշաբթի օրը Վաշինգթոնում Աֆղանստանի քաղաքացու կողմից Ազգային գվարդիայի երկու զինծառայողների վրա կրակ բացելուց հետո, որի հետևանքով զինծառայողներից մեկը ավելի ուշ մահացել էր։
Նշվում է, որ կասկածյալը Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո աֆղանցիներին հատուկ ներգաղթային պաշտպանություն տրամադրող ծրագրի շրջանակներում։

«Մենք շատ մոտ ենք ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ գործարքի կնքմանը». Թրամփ
3509:25
«Հայաստանը փորձում է իր որոշումների պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա». Պանկին
7109:19
«Նախ պետք է հանրաքվե անցկացնել, ապա հայտ ներկայացնել Բրյուսել». Պանկին
11308:54
Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
14300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
168Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
276Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
272Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
142Երեկ, 16:24