Հայաստանի միակ գրական երիտասարդական թերթի ֆինանսավորումը դադարեցվել է գլխավոր խմբագիր Գուրգեն Խանջյանի հակաիշխանական դիրքորոշման պատճառով

Գրող Նառա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի «Գրեթերթ»-ի սիրելի հեղինակներ, տեղեկացնում ենք, որ իշխանությունը մեզ անհայտ ու լղոզված պատճառաբանությամբ, բայց մեզ համար պարզ պատճառով դադարեցրել է «Գրեթերթ»-ի ֆինանսավորումը։ Ինչ ասեմ, ընենց չի, որ չէինք սպասում, բայց մի քիչ էլ տխուր է, որ 19 տարվա թերթի պատմության ու ճակատագրի հետ էդպես են վարվում, բայց դե երկրի հերն են անիծում, «Գրեթերթ»-ն ինչ ա, որ վրայով չանցնեն։ Ու ցավալին այն է, որ նաև «Գրեթերթ»-ի հեղինակներից են «Գրեթերթի»-ն մեջքից խփում։ Ինչ ասեմ, ապրեք երեխեք, ապրեք․․․»:
ՄԱՄՈՒԼ.ամ-ի տեղեկություններով՝ 2006 թվականից եռամսյա պարբերականությամբ լույս տեսնող «Գրեթերթ»-ը, որն անկախ Հայաստանի միակ գրական երիտասարդական պարբերականն էր, ֆինանասավորումից զրկվել է նրա գլխավոր խմբագիր, գրող Գուրգեն Խանջյանի հակաիշխանական դիրքորոշման ու կոշտ հայտարարությունների պատճառով:

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
290Երեկ, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
311Երեկ, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
45306.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
149402.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
154201.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
126321.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
499520.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
316520.10.2026, 19:54