Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը՝ ի պատիվ Թրամփի

ԱՄՆ Պետդեպարտամենտը Վաշինգթոնում գտնվող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը (USIP) վերանվանել է նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
«Պետդեպարտամենտը վերանվանել է նախկին Խաղաղության ինստիտուտը՝ ի նշան հարգանքի մեր երկրի պատմության մեծագույն գործարք կնքողի հանդեպ։ Բարի գալուստ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ։ Լավագույնը դեռ առջևում է», —նշվում է հայտարարության մեջ։ Հրապարակմանը կցվել է ինստիտուտի շենքի լուսանկարը, որտեղ առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ նախագահի անունով գրությունը:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, աջակցելով այս քայլին, X-ի իր էջում գրել է. «Նախագահ Թրամփը պատմության մեջ կհիշվի որպես Խաղաղության նախագահ։ Ժամանակն է, որ մեր Պետդեպարտամենտը ցույց տա դա»։
CNN–ը անդրադառնալով թեմային նշել է, որ Թրամփի վարչակազմը տարեսկզբին բյուջետային պատճառներով փաստացի փակել էր ինստիտուտը, որը ստեղծվել էր Կոնգրեսի կողմից 1984 թվականին՝ հակամարտությունների կարգավորման նպատակով։
President Trump will be remembered by history as the President of Peace. It's time our State Department display that. https://t.co/NBvmL5zksn
— Secretary Marco Rubio (@SecRubio) December 3, 2025

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
13600:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
163Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
266Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
263Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
139Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
250Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
238Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
217Երեկ, 14:25