Հայտնաբերվել է գերսառեցված հեղուկի նոր վիճակ․ ACS Nano

Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է, որ հեղուկ մետաղի որոշ ատոմներ կարող են անշարժ մնալ նույնիսկ չափազանց բարձր ջերմաստիճաններում: Այս անսպասելի վարքագիծը պարզվում է, որ նյութի անսովոր վիճակի՝ այսպես կոչված «թակարդված» գերսառեցված հեղուկի առաջացման բանալին է: Ուսումնասիրությունը հրապարակվել է ACS Nano ամսագրում։
Հեղուկների ավանդական պատկերը ենթադրում է, որ դրանց ատոմները շարժվում են անկանոն կերպով՝ անընդհատ բախվելով և դիրքերը փոխելով: Սակայն Նոթինգհեմի և Ուլմի համալսարանների գիտնականները ցույց են տվել, որ որոշ ատոմներ ընդհանրապես չեն մասնակցում այս քաոսային շարժմանը: Նրանք մնում են անշարժ այն մակերեսային անհարթությունների վրա, որոնց վրա գտնվում է հալված մետաղը, և կարող են ամբողջովին փոխել դրա բյուրեղացման գործընթացը։
Փորձերը իրականացվել են SALVE թափանցող էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ՝ եզակի մի սարք, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հետևել առանձին ատոմների վարքագծին։ Գերբարակ գրաֆենի շերտի վրա հետազոտողները տեղադրել են պլատինի, ոսկու և պալադիումի նանոմասնիկներ, տաքացրել դրանք մինչև հալման աստիճան և հետևել ատոմների շարժին։ Նրանց մեծ մասը վարել է կանխատեսելիվարքագիծ, սակայն մի հատվածը անսպասելիորեն մնացել է անշարժ՝ չնայած բարձր ջերմաստիճանին։

Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
85221.10.2026, 22:30
Ճապոնիան զոնդ է ուղարկել Մարսի արբանյակ. այն կվերադառնա 5 տարի անց
298020.10.2026, 22:54
Տիեզերագնացը նշել է հիմնական խնդիրները, որոնք անհնարին են դարձնում դեպի Մարս առաքելությունը
198220.10.2026, 19:54
Գիտնականներն օրգանիզմի ծերացումը դանդաղեցնելու միջոց են գտել
225318.10.2026, 17:00
Եգիպտոսում փարավոն Ռամզես II-ի երկու հսկայական արձանների բեկորներ են հայտնաբերվել
227017.10.2026, 21:54
Հնագետներն Իրաքում հայտնաբերել են նեանդերթալացու՝ նիզակի հարվածից մահվան ամենահին ապացույցը (լուսանկար)
340417.10.2026, 00:30
Արհեստական բանականությունը կարող է ահաբեկիչներին հասանելիություն տալ կենսաբանական զենքին. Բրիտանական հակահետախուզություն
246313.10.2026, 18:36
Արհեստական բանականությունն օգնել է 2000 տարի անց «կարդալ» Հերկուլանումի ածխացած պապիրուսը
259711.10.2026, 23:42