Ավստրալիայում ուժի մեջ է մտել սոցիալական ցանցերի` աշխարհում առաջին արգելքը երեխաների համար

Ավստրալիայում ուժի մեջ է մտել աշխարհում առաջին օրենքը, որն արգելում է 16 տարեկանից փոքր երեխաներին սոցիալական ցանցեր մուտք գործելը։ Հարթակները արգելափակել են դրանց մուտքը՝ մինչև 49.5 միլիոն ավստրալական դոլար (33 միլիոն ԱՄՆ-ի դոլար) տուգանքների սպառնալիքով, հաղորդում է Reuters-ը։
Օրենքն ընդունվել է 2024 թվականի նոյեմբերին։ Սոցիալական ցանցերի սեփականատերերին մեկ տարի ժամանակ է տրվել տարիքային ստուգման մեթոդ մշակելու և 16 տարեկանից փոքր ավստրալացիների մուտքն իրենց հարթակներ արգելելու համար։ Վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ օրենքը նպատակ ունի աջակցելու երիտասարդներին և նվազեցնելու լրատվական հոսքերի և ալգորիթմների կողմից գործադրվող ճնշումը։ Նա խորհուրդ է տվել երեխաներին նոր սպորտաձևով զբաղվել, գիրք կարդալ և ժամանակ անցկացնել ընտանիքի և ընկերների հետ՝ հեռախոսներով ժամանակ անցկացնելու փոխարեն։
Արգելքը ներկայում վերաբերում է 10 սոցիալական ցանցերի, բայց կառավարությունը կթարմացնի ցանկը, երբ նոր հարթակներ ի հայտ գան։ Գրեթե բոլոր ընկերությունները հայտարարել են, որ կստուգեն օգտատերերի տարիքը սելֆիների միջոցով։ Նրանք կարող են նաև ստուգել վերբեռնված փաստաթղթերի կամ բանկային քարտերի միջոցով։

Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ
44306.11.2026, 16:24
Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
198230.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
105226.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
114125.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
112424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
134620.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
221930.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
224428.09.2026, 09:42