«Մենք հիմա ավելի մոտ ենք, քան երբևէ»․ Թրամփը՝ Ուկրաինայում խաղաղության մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-15-ը Բեռլինում կայացած բանակցություններից հետո զրուցել է եվրոպացի առաջնորդների և Ուկրաինայի նախագահի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։ Թրամփն այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք շատ լավ զրույց ունեցանք եվրոպացի առաջնորդների հետ, հիմնականում ուկրաինական հակամարտության մասին։ Մենք երկար զրույց ունեցանք։ Թվում է, թե ամեն ինչ լավ է ընթանում... Ես նաև երկար զրույց ունեցա նախագահ Զելենսկու հետ», - ասել է Թրամփը։
Նա պարզաբանել է, որ զրույցին մասնակցել են Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Նորվեգիայի, Դանիայի, Նիդեռլանդների առաջնորդները և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, և որ այն «շատ երկար և լավ զրույց» էր։
Նա նաև նշել է, որ խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Կարծում եմ՝ մենք հիմա ավելի մոտ ենք (խաղաղությանը), քան երբևէ», - հավելել է Թրամփը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
11100:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
149Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
240Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
237Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
132Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
230Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
218Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
203Երեկ, 14:25