«ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկել են Կիևի համար անվտանգության երաշխիքները». Ուիթքոֆ

ԱՄՆ-ն և Ուկրաինան Մայամիում քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը, անվտանգության երաշխիքները: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:
«Ֆլորիդայում վերջին երեք օրերի ընթացքում ուկրաինական պատվիրակությունը մի շարք արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է ունեցել ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։․․․Նաև անցկացվել է առանձին կառուցողական հանդիպում Ուկրաինա-ԱՄՆ ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են չորս հիմնական փաստաթղթեր՝ 20 կետից բաղկացած ծրագրի հետագա մշակումը, անվտանգության երաշխիքների բազմակողմ շրջանակի վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցումը, Ուկրաինայի համար ԱՄՆ անվտանգության երաշխիքների շրջանակի վերաբերյալ դիրքորոշումների համաձայնեցումը և տնտեսական զարգացման և բարգավաճման ծրագրի հետագա մշակումը»,- գրել է նա՝ X-ում:
Ուիթքոֆի խոսքով կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել հակամարտության կարգավորման հաջորդ քայլերի ժամանակացույցին և հաջորդականությանը։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
10300:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
143Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
234Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
231Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
131Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
227Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
214Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
201Երեկ, 14:25