Թրամփը Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց է նշանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրիին նշանակել է Գրենլանդիայի հարցերով իր հատուկ բանագնաց։ Նա այս մասին գրել է TruthSocial-ի իր էջում։
«Ջեֆը հասկանում է, որ Գրենլանդիան կենսական նշանակություն ունի մեր ազգային անվտանգության համար և վճռականորեն կպաշտպանի մեր երկրի շահերը՝ հանուն մեր դաշնակիցների և, իհարկե, ամբողջ աշխարհի ապահովության և անվտանգության»,- գրել է Թրամփը։
Թրամփը մի քանի անգամ նշել է, որ Գրենլանդիան (դանիական տարածք, որը մեծ մասամբ ինքնակառավարվում է), պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս՝ վկայակոչելով անվտանգության նկատառումները և կղզու հանքային պաշարների նկատմամբ հետաքրքրությունը։ Լանդրին կողմ է արտահայտվել այդ գաղափարին։
«Նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը միանգամայն ճիշտ է։ Մենք պետք է անենք այնպես, որ Գրենլանդիան միանա Միացյալ Նահանգներին»,- գրել է Լանդրին հունվարի 9-ին X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
Գրենլանդիան և Դանիան մշտապես մերժել են այս առաջարկը։

«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
9700:48
«Փոխել վարչապետին, ոչ թե Սահմանադրությունը»․ Զուրաբյան
8700:36
«Նիկոլին ու իր խունտային պահում են այնքան, ինչքան հնարավոր է խաբել ու խաբկանքի մեջ պահել Հայաստանի ու սփյուռքի հայությանը». Հայկ Դեմոյան
120Երեկ, 20:36
Եռակողմ բանակցություններում չի քննարկվի հրադադարի հարցը. կողմերը մեկնել են Աբու Դաբի
279Երեկ, 19:55
«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
207Երեկ, 19:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեց Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
119Երեկ, 18:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
119Երեկ, 17:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
126Երեկ, 17:12